|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Աշխարհի թիվ 1 ահաբեկչի սպանությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել թիվ 2 ահաբեկիչը` Այման աս Զավահիրին:
Մի շարք արաբ քաղաքական մեկնաբաններ արդեն կարծիք են հայտնել, որ 55-ամյա եգիպտացին կղեկավարի համաշխարհային ահաբեկչական ցանցը, «եթե, իհարկե, ինքն էլ Պակիստանում իրականացված հատուկ գործողությանը զոհ չի գնացել». տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զավահիրին վերջին անգամ հրապարակային ելույթ էր ունեցել ապրիլի 15-ին` ինտերնետում` կոչ անելով բոլոր մահմեդականներին պայքարել «Մուամար Քադաֆիի վարձկանների եւ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ»:
Ի դեպ, ինչպես Ուսամա բեն Լադենի, այնպես էլ աս Զավահիրիի մասին որեւէ տեղեկատվության համար ԱՄՆ-ը պատրաստ է վճարել 25 մլն դոլար: