Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ-ն։
Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 3-ի նիստում։ Նիստի ընթացքում ներկայացվել է ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնի` 2024 թ. օգոստոսի 29-ի զեկուցագիրը, որը վերաբերել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով 2023 թ. ստեղծված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրմանը:
«Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: Չկան հստակ մեխանիզմներ` կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով. տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ տնօրինելու էր միակ տնտեսվարող սուբյեկտը: