կարևոր
6421 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-29 10:04
Հասարակություն

Կին առաջնորդների չկայացած գագաթնաժողովն ու աննա հակոբյանի խորհրդավոր «անհետացումը»

Կին առաջնորդների չկայացած գագաթնաժողովն ու աննա հակոբյանի խորհրդավոր «անհետացումը»

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Հոկտեմբերի 19-20-ին Երևանում նախտեսված էր անցկացնել «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը:

Ապրիլի 4-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ հարությունյանի նախագահությամբ և վարչապետի կնոջ մասնակցությամբ քննարկվեցին միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները:

Այնուհետև աննա հակոբյանը միջազգային տարբեր այցերի ժամանակ տարբեր կին առաջնորդների այդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ էր ուղղում:

Հոկտեմբերի 19-ն ու 20-ն անցան ու ոչ միայն չկայացավ այդ գագաթնաժողովը, որի համար 142,5 հազար եվրո գումար պիտի վճարվեր «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցին, այլ մեկ ամիս է ինչ խորհրդավոր կերպով «անհետացել» է աննա հակոբյանը»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ իրավաբան Մարգարյանը նշել է.

«Շարունակելով նախկին գրառմանս թեման Women Political Leaders (WPL)-ի կայքում գտա Հայաստանում նախատեսված խորհրդաժողովի իբր տեսագրությունը, որը հրապարակվել է հոկտեմբերի 24-ին, ինչը սակայն ուղերձների մոնտաժված հավաքածո է: Ուղերձների շարքում կան ՀՀ ԱԺ նախագահ ալեն սիմոնյանի ուղերձը, որն առանց հավելյալ բացատրության հրապարակվել էր հայկական ԶԼՄ-ներում և ՀՀ ԱԳ փոխնախարարի ուղերձները:

ՉԿԱ գլխավոր հերոս ու հյուրընկալ աննա հակոբյանի ուղերձը:

Ինչո՞ւ չի կայացել գագաթնաժողովն ու դրա փոխարեն հրապարակվել է մոնտաժված անիմաստ մի տեսագրություն:

Եվ ամենագլխավորը՝ ինչո՞ւ բացակայում է աննա հակոբյանի ուղերձը կամ ՈՐՏԵ՞Ղ է աննա հակոբյանը»: