|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը Արցախյան ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկն էր, որը կարեւոր էր ռազմական եւ պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես հետագա հաղթանակների նախերգանք:
Բակո Սահակյանն այդ միջոցառմանը նաեւ պետական պարգեւներ է հանձնել ԼՂՀ սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց:
Իսկ ԼՂՀ նախագահի երեկվա հրամանագրով` ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար եւ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Միխայիլ Մելիք-Ստեփանովը եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների անվտանգության եւ ավիացիոն անվտանգության որակի հսկման ղեկավար Անդրանիկ Սարիբեկյանը: