|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը, որ աշխատանքային այցով Հոլանդիայում էր, մայիսի 14-ին վերադարձել է առանց նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Պիվազյանի: Վերջինս մնացել է Հոլանդիայում:
Նա միայն գիշերով պատվիրակության կին անդամներից մեկին, որը Էրեբունու Զբաղվածության տարածքային կառույցի պետն է, հյուրանոցի սենյակի դռան արանքից ծրար է փոխանցել ու խնդրել այն հանձնել իր ղեկավարին` նախարարության հաշմանդամների ու տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանին: Ծրարում եղել է Պիվազյանի` աշխատանքից ազատման դիմումը: