Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Պիվի Հակոբ/՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը ևս ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների նման պատրաստվում է լքել ՀՀԿ-ն: Նա ընդգծեց, որ չի պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից:
Հարցին՝ հնարավո՞ր է խմբակցությունը լքելու մասին մտածի, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբյանն ասաց. «Ես նման մարդ չեմ: Այսինքն` լավ ժամանակներում պետք է կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գա՞մ»։
Իսկ թե ինչպես է վերաբերվում երեկ ՀՀԿ-ն լքած պատգամավորներին, Հակոբյանը չցանկացավ պատասխանել, նշեց, որ դա նրանց գործն է:
Հարցին՝ չունի՞ մտավախություն, որ գործարար պատգամավորները արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում այլևս տեղ չեն ունենա, Հակոբյանը պատասխանեց, որ պատգամավորի մանդատը չի վերցրել իր բիզնեսը պահելու համար, այլ վերցրել է, որպեսզի կարողանա երկրին որևէ հարցով օգուտ տալ։
Նա նաև նշեց, որ համաձայն չէ փոխվարչապետի այն հայտարարությանը, որ գործարարը չպետք է պատգամավորի մանդատը վերցնի՝ նշելով, որ ինքը 10 տարի եղել է պատգամավոր և զբաղվել է բիզնեսով, բայց օգուտ է տվել խորհրդարանին մի շարք օրենքների ընդունման հարցում։