Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։
«Ոչ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին անկեղծ եմ ասում։ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» - դա ես չեմ հորինել։ Սա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ, նրան մեջբերում է պետական BelTA գործակալությունը:
Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։ «Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք, մենք ուրիշի հողը չենք ուզում, Աստված տա, որ սա մշակենք»,- ընդգծեց նա։