Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատ մտցնել «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» դադարեցման օրինագիծը։
Պայմանագիրը Բելառուսում վավերացվել եւ ուժի մեջ է մտել 1992թ.։ Այն նախատեսում է սովորական սպառազինությունների եւ տեխնիկայի ընդհանուր մակարդակների սահմանափակում հինգ հիմնական չափորոշիչներով (տանկեր, մարտական զրահամեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ եւ մարտական ինքնաթիռներ), ինչպես նաեւ պարտավորությունների ստուգման մեխանիզմներ (տեղեկատվության փոխանակում եւ տեսչության իրականացում)։
Օրինագիծը նախատեսում է ԵՍԶՈւՊ գործողության դադարեցում, բայց չի նշանակում, որ Բելառուսը դուրս կգա դրանից եւ կդադարեցնի ներքին միջոցառումների իրականացումը Զինված ուժերում՝ կապված դրա կատարման հետ։
Բելառուսը լրիվ ծավալով կատարում է պայմանագրի պարտավորությունները, այդ թվում անշեղորեն հետեւում է սպառազինությունների, ռազմական տեխնիկայի եւ ԶՈւ անձնակազմի առկայության սահմանված մակարդակներին։
Այնուամենայնիվ, 2022թ. օգոստոսին Չեխիան, իսկ 2023թ. մարտին Լեհաստանը որոշում ընդունեցին Բելառուսի հանդեպ պայմանագիրը չկատարելու մասին։
2023թ. նոյեմբերին ՆԱՏՕ Հյուսիսատլանտյան խորհուրդը հայտարարեց դաշինքի անդամ եւ պայմանագրի մասնակից պետությունների մտադրության մասին՝ դադարեցնել նրա գործողությունը։ ԵՍԶՈւՊ-ից դուրս եկավ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։
ՆԱՏՕ անդամ պետությունների եւ նրանց դաշնակիցների կողմից պայմանագրի գործողության դադարեցումը փաստացի նշանակում է դրա գործունեության դադարեցում։