|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ բարդ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանում, ինչքան արագ է սրվում դիմադրությունը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ էմոցիոնալ սթրեսի նկատմամբ։ Մենք դա հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», -«Բելտա»-ի փոխանցմամբ, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ փորձելով պարզաբանել այս հարցը։ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։
Նա նշել է, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։