Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 19-ին Բելառուսում նախագահական ընտրություններ էին: Բացի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, իրենց թեկնածությունն առաջադրել էին նաև ինը թեկնածուներ:
Երբ ավարտվել են ընտրությունները և տեղամասերը փակվել են, ավելի քան 10.000 մարդիկ դուրս են եկել Մինսկի փողոցներ՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Ցուցարարները քայլել են գիշերային Մինսկի փողոցներով՝ բղավելով «Դուրս», «Կեցցե Բելառուսը» և այլ հակա-Լուկաշենկոյական լոզուգներ:
Ցուցարարները քայլել են մինչև Անկախության հրապարակ և փորձել մտնել կառավարության շենք,սակայան այստեղ ոստիկանները միջամտել են: Նրանք գավազաններով ծեծել են մարդկանց՝ շատերին ծանր վնասվածքներ հացնելով:
Ցույցերի արդյունքում ձերբակալվել են նախագահի երեք թեկնածուներ Անդրեյ Սանիկովը, Գրիգորի Կոտսուսևը և Նիկոլայ Ստատկևիչը:
Թեկնածունրից Վլադիմիր Նելյաևին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել: Նրա կինը ասել է, որ նա գլխին հարվածներ է ստացել և հիվանդանոցում է եղել, երբ ոստիկանները նրան անկողնուց հանել և տարել են:
Այս ամենը տեղի է ունեցել, երբ դեռ հայտարարված էլ չի եղել, որ Լուկաշենկոն հաղթել է, սակայն ցուցարարներն արդեն նկատել են մի շարք ընտրակեղծիքներ և համոզված են եղել, որ Լուկաշենկոն, ինչպես և նախորդ ընտրությունները, կեղծելու է այս ընտրությունների արդյունքները:
Այսօր վաղ առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Լուկաշենկոն 79.7 տոկոս ձայներով հաղթել է ընտրություններում:
Սա 56-ամյա Լուկաշենկոյի կառավարման 4-րդ շրջանն է: