|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամեն սևամորթ ամերիկացի, որն ԱՄՆ-ում գոյություն ունեցող ռասիզմի պատճառով ցանկություն կունենա այնտեղից հեռանալու, կարող է բնակություն հաստատել Գանայում: Աֆրիկյան այդ երկրի իշխանությունները պատրաստ են ողջունել բոլոր ցանկացողներին: Այս հայտարարությունն արել է Գանայի զբոսաշրջության, արվեստի և մշակույթի նախարար Բարբարա Օտենգ-Գյասին. տեղեկացնում է Yerkir.am-ը` Ghana Web-ին հղումով:
Նախարարի խոսքով` «ռասիզմն Ամերիկայում մահաբեր համավարակ է արդեն ավելի քան 400 տարի», սակայն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը վերջ կդնի ռասիզմին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում:
Գանայի կառավարությունը հանդես է եկել «Վերադարձի սահմաններից դուրս» նախաձեռնությամբ, որի նպատակն է օգնել աֆրիկացիներին սփյուռքից վերադառնալ Գանա և ներդրումներ անել տնտեսության մեջ:
Հիշեցնենք` Մինեապոլիս քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են անկարգություններով: