կարևոր
4744 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 10:10
Հասարակություն

Որպես արցախահայ՝ ոչնչով չեմ տարբերվում ՀՀ-ում բնակություն հաստատած որևէ օտարազգուց․ Ալյոշա Գաբրիելյան

Որպես արցախահայ՝ ոչնչով չեմ տարբերվում ՀՀ-ում բնակություն հաստատած որևէ օտարազգուց․ Ալյոշա Գաբրիելյան

Վերջապես`ո՞վ եմ ես։ Ինչպե՞ս և ի՞նչ կարգավիճակով եմ հայտնվել Մայր հայրենիքում։ Այս մասին գրում է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

«Ազգությամբ ես հայ եմ։ Ինձ արցախահայ են անվանում։ Ըստ իս` ես թուրքի կողմից ցեղասպանության ենթարկված արցախցի հայ եմ, ով հասցրել է իր հայրենակիցների հետ միասին բռնագաղթվել Հայաստանի հանրապետություն։

Ո՞վ եմ ես` Հայաստանի հանրապետության քաղաքացիների բնութագրությամբ։

Արցախցի եմ, ով առանց թուրքին պատշաճ դիմադրություն ցույց տալու փախել ու եկել է Հայաստան և ցանկանում է այստեղ կամ արտերկրում ապաստան ապահովել։

Ո՞վ եմ ես ՀՀ իշխանությունների բնութագրությամբ։

Արցախցի եմ, ով կրում է ՀՀ անձնագիր 070 կոդով, ով որպես էթնիկ հայ բռնագաղթվել է Ադրբեջանի հանրապետությունից, ժամանակավորապես կացություն է ձեռք բերել ՀՀ֊ ում, ում կառավարության կողմից ժամանակավորապես որպես կացության ծախս տրամադրվել է միանվագ 100 հազ. դրամ, վեց ամսվա կտրվածքով` 40 հազ դրամ բնակարանավճար և 10 հազ. դրամ կոմունալ ծախսեր։ Առ այս պահը լուծված չէ իմ թոշակի հարցը։

Մյուս բոլոր առումներով, ես, որպես արցախահայ, ոչնչով չեմ տարբերվում ասենք`ՀՀ-ում բնակություն հաստատած որևէ օտարազգուց։ Կախված են մնում արցախահայության հետագա կարգավիճակի և քաղաքացիության հարցերը։

Ո՞վ եմ ես և ինչպե՞ս է դասավորվելու իմ հետագա ճակատագիրը` չգիտեմ, չեմ կարող ասել»։