|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երեւանյան տանը բնակվում են մայրը եւ քրոջ ընտանիքը:
Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին: Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»: