կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 23:50
Հասարակություն

Թե ինչպես Գորիսում ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել

Թե ինչպես Գորիսում ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել
Ինչ եկել եմ Գորիս, 20 տարի շարունակ լսում եմ, թե ինչպես են գորիսեցիները հպարտանում, որ իրենց քաղաքում երբևէ թուրք չի ապրել։ Երկու օր առաջ լսածս պատմությունը փաստեց, որ այդ ամենը հայրենասեր ղեկավարների համարձակ որոշումների շնորհիվ է եղել։
 
Մի շատ հայրենասեր սյունեցի, հայրենիքի պաշտպանության գործում մեծ ավանդ ունեցած, երկար տարիներ Սյունիքի մարզը ղեկավարած Սուրիկ Խաչատրյանը հետևյալ պատմությունը պատմեց։
 
1970֊ական թվականներին, երբ գազատարն էր կառուցվում, Մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում, որ, ազգազի (ադրբեջանցիների) ներկայացուցիչների համար Գորիսում բազմաբնակարան շենքեր պետք է կառուցվեն։ Գորիսի Սալ֊քար թաղամասում 6 բազմաբնակարան շենքի հիմք է գցվում՝ 3֊ը գորիսեցիների, 3֊ն էլ ադրբեջանցիների համար։ 1984 թվականին, այդ ժամանակվա Գորիսի Քաղսովետի նախագահ Գերասիմ Հարությունյանը, ում քեռին՝ Սուրեն Թովմասյանը 1960֊ական թվականներին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է եղել, գնում է Երևան, կնիքը դնում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, գեներալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի, կամ ինչպես ընդունված էր ասել Սարկիսովի սեղանին ու հայտարարում, որ ինքը չի կարող թույլ տալ թշնամին բնակություն հաստատի Գորիսում։ Երկար բանակցություններից հետո Սարկիսովն ասում է, եթե դու կարող ես ինչ որ բան անել, գնա արա։ Գերասիմ Հարություննյանն էլ վստահորեն հայտարարում է, թե կարող է ու վերադառնում է Գորիս։ Տեղ հասնելու պես, Հարությունյանը մի գիշերվա մեջ, բոլոր 6 շենքերի բնակարանների սեփականության վկայականները բաշխում է գորիսեցիներին, ու թույլ չի տալիս որևէ թուրք տնատեր դառնա Գորիսում։
 
Կառուցած գազատարն էլ որոշում են տալ ադրբեջանին ու անվանել ազգազ։ Բայց վաստակավոր շինարար Գեորգի Թաթարյանը թույլ չի տալիս, գազատարի Հայաստանի բաժինը վերցնում է, հիմնում «Հայգազարդ» պետական կոնցեռնը ու երկար տարիներ ղեկավարում այն։
 
Հ.Գ. Այ էսպիսի համարձակ որոշումների շնորհիվ էլ Գորիսում թուրքը բնակություն չի հաստատել ու մենք էլ մեր սեփական գազատարն ենք ունեցել։
 
Արև Աբելյան
 
Լրագրող