կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 22:35
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Վարչապետը "Սպայկային" լավ է վերաբերվել Քոչարյանի՞ խաթեր

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Վարչապետը "Սպայկային" լավ է վերաբերվել Քոչարյանի՞ խաթեր

Երկու օր առաջ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի ձերբակալության շրջանակներում հիշատակվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի վարույթում գտնվող այդ գործով կան նաեւ ուրիշ ձերբակալվածներ, նաեւ հիշեցրել էին, որ Դավիթ Ղազարյանը «սպայկա» է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ, որն ընկերությունում փայ ունի:

Արտահանման հետ կապված կեղծիքների մեղադրանքով ձերբակալված Դավիթ Ղազարյանի հետ պատահածն, ի դեպ, տեղավորվում է վարչապետի ձախողումների տրամաբանության մեջ: Բավական է հիշեցնել, որ որպես հայկական տնտեսությունը սրընթաց զարգացնելու ծրագրի բաղադրիչ` փետրվարի 3-ին կառավարությունը հաստատել էր «Սպայկա» ընկերության հայտը` ավելացրած արժեքի հարկի վճարման տարժամկետում տրամադրելու վերաբերյալ:

Ոգեւորված վարչապետն ասել էր, որ «Սպայկայի» 22,8 միլիարդ դրամ արժեքով ծրագիրը զգալի խթան կհանդիսանա գյուղատնտեսական ապրանքների արտահանման եւ ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման համար: Կարելի է արձանագրել, որ «Սպայկայի» զիջած ԱԱՀ-ի գումարները աջակցեցին ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ տնտեսական հանցագործության արագացմանը. օրենքը խախտելիս «Սպայկան» վստահ է եղել իր թիկունքի վրա: