Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառվող` իր հրաժարականի մասին լուրերին: Նա խորհուրդ տվեց հանգիստ վերաբերվել դրանց, քանի որ նման խոսակցություններ իր բոլոր նախորդների մասին էլ եղել են:
Վարչապետն անդրադարձավ նաեւ մեծ աղմուկի պատճառ դարձած` գյուղացիներին կով կթել սովորեցնելու պատմությանը: «Ես այդպիսի հայտարարություն չեմ արել, այդպես ներկայացվեց որոշ լրատվամիջոցների կողմից: Այդ հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրին մեր դատին, եւ ես ընդամենը մասնագետների այդ կարծիքն ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին»,- պարզաբանեց Տիգրան Սարգսյանը` մեկնաբանությունները վերագրելով գարնանային տրամադրություններին:
Մեկնաբանելով լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի նախագահը կառավարությանը մինչև մայիս ժամանակ է տվել երկրի քաղաքացիների կյանքի բարելավման համար լուրջ քայլեր իրագործելու համար, Սարգսյանն ասաց, որ ոչ ոք, այդ թվում` նախագահը կառավարության առջեւ ոչ մի վերջնաժամկետ չի դրել:
«ՀՀ նախագահը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ է ձևակերպել և ներկայացրել»,- ասաց վարչապետը` երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը դարձյալ պատճառաբանելով հետճգնաժամային իրավիճակում գտնվելու հանգամանքով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: