Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը «համառ լուրերին» հղում անելով՝ գրել է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
Մեր հարցին՝ իսկապե՞ս Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու մտադրություն ունի, այն էլ՝ գերդաստանով, Բագրատ Միկոյանը արձագանքեց․ «Նշված լրատվամիջոցի այդ հրապարակումը իսկապես յուրահատուկ է. օգտագործված բառերի քանակի համեմատ ապատեղեկատվության և ստի նման խտություն մենք որևէ այլ տեղ չենք տեսել: Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով»: