Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 03:31
Հասարակություն

Վարչապետի մտերմիկ զրույցը

Վարչապետի մտերմիկ զրույցը

«Ցանկացած պրոբլեմ լուծելու համար կարևոր է խնդիրը ճիշտ ձևակերպել և գտնել ճիշտ մեթոդաբանություն` խնդիրը լուծելու համար, և դուք` որպես ուսանողներ, պետք է այդ կարողությունը ձեռք բերեք. դա հաջողության գրավականն է ցանկացած խնդիր լուծելու պարագայում»,- այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ուսանողների հետ զրուցեց, մասնավորապես, կոռուպցիայի մասին` նշելով, որ այդ երևույթը պետք է դիտարկել ամբողջականության մեջ` բազմակողմանիորեն ըմբռնելով այն:

«Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով, թե այս լսարանում ինչ մտածողություն է տիրում: Եթե մենք իմանանք դա, կարող ենք ասել, թե ինչպիսին կլինի մեր ապագան»,- նշեց վարչապետը:

Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց, իր պատկերացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները, որոնցից առաջինը կադրային ճիշտ քաղաքականությունն է: Այդ կապակցությամբ վարչապետն ասաց. «Երբ մենք նոր էինք եկել իշխանության և պիտի խորհրդային կաշառակերներին փոխարինեինք նոր, երիտասարդ, անկաշառ մասնագետներով, մեզ ՀՀՇ-ն ուղարկում էր բազմաթիվ դիմումներ` թե նշանակեք այս կամ այն մասնագետին, նա երբեք կաշառք չի վերցրել: Հարցնում էինք` որտե՞ղ է աշխատել: Ասում էին, ասենք, Մերգելյանի ինստիտուտում. էնտեղ ո՞վ պիտի կաշառք առաջարկեր: Ինչևէ, այդպիսի բազմաթիվ նշանակումներ արեցինք, բայց լավ էլ կաշառք էին վերցնում»: