|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապարան-Երևան խարույկահանդեսին Երևանից միացել են կուսակցական, մարտական ընկերներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ով Ապարան-Երևան քայլերթի հետ շարժվում է դեպի մայրաքաղաք։
Քայլերթի մասնակիցները գիշերում են վրաններում, իսկ երեկոյան խարույկի շուրջ են հավաքվել, որին էլ միացել են այլ ընկերներ։
Երգիչ Սամվել Երանյանը հայրենասիրական երգեր է հնչեցնում։
«Մտերմիկ ընկերական միջավայր է, բոլորը հասկանում են, որ նահանջելու տեղ չունենք»,-ուղիղ եթերում ասաց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․