|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Իրատես de facto»-ն գրում է.
«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս: Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:
Ի դեպ, ժամանակներ առաջ, երբ Մատվիենկոն ժամանել էր Հայաստան, Հովիկ Աբրահամյանը վերջինիս դիմավորելուց, ողջագուրվելուց հետո մտերիմ ձայնով հարցրել է. «Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»: Մատվիենկոն չի դիմացել, փռթկացրել է, նրան ուղեկցող խումբը եւս չի զսպել ժպիտը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: