Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հունիսի 1-ին Երևանի կենտրոնում տաքսու վարորդին սպանելու մեջ կասկածվող 28-ամյա Վահրամ Վերանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1– ին մասով (սպանություն)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Այս տեղեկությունը, երեկ մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Չարենց, Նար Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Նիվայի» վարորդ Վահրամ Վերանյանը ծեծի է ենթարկել, ապա դանակահարել Է 48-ամյա Արսեն Խանամիրյանին. վերջինս տեղում մահացել է:
Խանամիրյանը երկար տարիներ աշխատել է «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում որպես տնօրեն։ Մեր տեղեկություններով, Վահրամ Վերանյանը 2012թ. աշխատել է Խանամիրյանի տաքսի ծառայությունում որպես վարորդ։ Սպանվածն ու գործով մեղադրյալը երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են եղել՝ մի կնոջ հետ մտերմիկ հարաբերությունների պատճառով։ Մեր տեղեկություններով, Վահրամ Վերանյանի անվան շուրջ պարբերաբար պատիվը վիրավորող տեղեկություններ են տարածվել և ահա դեպքի օրը հունիսի 1-ին, տեսնելով Խանամիրյանի մեքենան, Վերանյանը կանգնեցրել է այն, վիճաբանել նրա հետ, մահակով ծեծել, ապա դանակահարել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։