կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 15:03
Տարածաշրջան

Ադրբեջանի ղեկավարի հետ զրույցը վերաբերում էր ՄԱԿ-ում վրացի վարչապետի նախաձեռնությանը. Զալքալիանի

Ադրբեջանի ղեկավարի հետ զրույցը վերաբերում էր ՄԱԿ-ում վրացի վարչապետի նախաձեռնությանը. Զալքալիանի

Ադրբեջանի ղեկավարի հետ զրույցը վերաբերում էր ՄԱԿ-ում վարչապետի նախաձեռնությանը. բոլորս համաձայն ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, ուստի մեր նախաձեռնությունը շատ ողջունելի է․ Բաքվում ասել է Վրաստանի փոխվարչապետ և արտգործնախարար Դավիթ Զալքալիանին:.

Ըստ նրա՝ նախաձեռնությունը վայելում է զգալի միջազգային աջակցություն Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերների` Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից:

Փոխվարչապետը նշել է, որ երեկ Բաքվում կայացած միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք հուշագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ խաղաղությանը և կարևոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը:

«Այսօր ստորագրված հուշագրերը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկումների և դիտարկված թեմաների արդյունք են: Այս հուշագրերը վերաբերում են ոլորտային համագործակցությանը, որն իրականացվել և լինելու է Վրաստանի ու Ադրբեջանի միջև: Իհարկե, սա կնպաստի երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև ենթակառուցվածքային կարևոր նախագծերի զարգացմանը»,- ասել է Դավիթ Զալքալիանին: