Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բոլոնիայի գործընթացում կան թերություններ, բայց դրանք կան բոլոր երկրներում, որոնք միացել են այդ ծրագրին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս տարի Բոլոնիայի գործընթացի անդամ բոլոր երկրները պատրաստել են իրենց ազգային հաշվետվությունը. ԿԳՆ-ի դրամաշնորհի շրջանակում «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտը 2011-ի փետրվար եւ մարտ ամիսներին նույնպես իրականացրել է հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ կան մի շարք խնդիրներ, մասնավորապես` ուսանողների պրակտիկայի, կրթություն-աշխատաշուկա, մագիստրոսական կրթության բովանդակության եւ այլ հարցերի հետ կապված:
ԿԳ նախարարը հավաստիացնում է, որ բոլոր խնդիրները կհարթվեն, բայց դրա համար ժամանակ է պետք: «Առաջին անգամ ուսումնասիրել ենք ուսանողների կարծիքը»,- ասաց նա:
Ի դեպ, 2012թ. Բուխարեստում կկայանա գագաթաժողով` Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանը եւ Լեհաստանը հանդես են գալու որպես գործընթացի համանախագահողներ եւ մինչեւ դեկտեմբեր կիրականացնեն 4 ծրագիր: