կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 18:00
Հասարակություն

4,5 միլիոն դրամ` Դարպասի հեղեղատարի կառուցման համար

4,5 միլիոն դրամ` Դարպասի հեղեղատարի կառուցման համար

Կառավարությունը վաղվա նիստի ժամանակ հավանություն կտա որոշման նախագծին, որով նախատեսվում է Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող' էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի 2197.45 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված  4 միլիոն 500 հազար դրամն ուղղել համայնքի հեղեղատարի կառուցման աշխատանքների  իրականացմանը:

 

ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո Դարպասի գյուղական համայնքում կֆինանսավորվի համայնքի ավագանու կողմից հաստատված «Հեղեղատարի կառուցում»  ծրագիրը:

 

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N780-Ա որոշման համաձայն՝ «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման հետևանքով համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրվել է 4 միլիոն 500 հազար դրամ: Համաձայն կառավարության հաստատած կարգի՝ Դարպասի համայնքի ավագանին քննարկել և հավանություն է տվել համայնքի ղեկավարի ներկայացրած «Հեղեղատարի կառուցում» ծրագրին: Ծրագիրը հավանության է արժանացել նաև ՀՀ Լոռու մարզպետի կողմից և սահմանված կարգով ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

 

Ծրագրի իրականացման ծախսերը կազմում են 4,5 միլիոն 0.56 հազ դրամ, որից 4.5 միլիոն դրամը նախատեսվում է ծածկել վերոնշյալ գույքի օտարումից համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցներով, իսկ 0.56 հազ դրամը՝ համայնքի միջոցներից: