Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդները խորհրդարանի դարպասների վրա կողպեք են դրել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ այսօր Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պատասխան սահմանադրական բարեփոխումների ձախողման: Ավելի վաղ նրանք հայտարարել են «խորհրդարանի լիարժեք պիկետավորման» սկզբի մասին:
Չիտաձե փողոցում խորհրդարանի գլխավոր մուտքի դարպասների վրա կողպեքները տեղադրել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ եւ պատգամավոր Գիգի Ուգուլավան:
«Կարող եք հանգիստ զբաղեցնել Տալակվաձեի կաբինետը: Այս շենքը մեռած է»,- ասել է Ուգուլավան՝ դիմելով Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներին:
Նոյեմբերի 14-ին սահմանադրական բարեփոխումների ընտրական օրենսդրության ձախողման պատճառով ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են բողոքի ակցիաների սկզբի մասին, նրանք Ռուստավելի պողոտայում վրաններ են տեղադրել: Ավելի վաղ նրանք իշխանություններին ներկայացրել են իրենց պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով, ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:
2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին սահմանադրական օրինագիծը տապալվել էր նոյեմբերի 14-ին: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայները: Քվեարկության ընթացքում փոփոխություններին աջակցել էր միայն 101 պատգամավոր: Քվեարկությանը ձեռնպահ են մնացել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները:
Հունիսին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր 2020 թվականին հրաժարվել խորհրդարանում մաժորիտար ընտրություններից: