Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում քվեարկության դրվեցին Պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու համայնքների խոշորացմանն ուղղված նախագծի քվեարկությանը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, և կոչ արեց Փաշինյանին, որպեսզի ընդդիմությունը միասնական հանդես գա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, դիմելով բոլոր խմբակցություններին, նշեց, որ չառաջնորդվեն նեղ անձնական շահերով և կողմ քվեարկեն օրենքի նախագծին:
ՏԿԶ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ բոլոր դիտարկումները կքննարկեն և հաշվի կնստեն պատգամավորների հետ: Նա նշեց, որ ասել` գնացել ենք համայնքների խոշորացման, բայց 7-8 ամսում ճանապարհները ասֆալտապատված չեն, անլուրջ է, քանի որ երկարատև ժամանակ է պահանջվում արդյունքները նկատելի դարձնելու համար: Տերտերյանն ընդգծեց, որ պետք է արագ վերջացնել խոշորացումը և անցնել համամասնական ընտրություններին: Նա նշեց, որ խոշորացումը չէ ամեն ինչի պատճառը, և խոշորացումը չպետք է լինի ամեն ինչի լուծումը:
Եվ այսպես՝ «Պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների՝ 57 կողմ, դեմ 21, 0 ձեռպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների՝ 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: