Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ը Սուրբ Զատկի օրն է, հայերի համար այն նաև Ցեղասպանության հիշատակի օրն է: Այդ օրը ամբողջ աշխարհի հայությունը հավաքվում է ոգեկոչելու 1915-ին Թուրքիայում 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնց մի մասը կոտորվել է, մյուս մասը՝ զոհվել աքսորի ճանապարհին: Կոմիտասը այդ զոհերից մեկն էր:
«Հայերի համար հիշողություն է նաև երաժշտությունը: Երբ էլ որ նրանք հավաքվում են հիշելու անմեղ զոհերին, երգում են Կոմիտաս վարդապետի երգերը, որոնք բխում են ժողովրդի հոգուց: Ինքը՝ Կոմիտասը, 1915-ի հետապնդումների զոհն էր, ու թեև նա ֆիզիկապես վերապրեց, սակայն խելագարվեց: Հայաստանից հեռու նա էլ անհետացավ պատմության կարպետի տակ»:
The Guardian- ը գրում է՝ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ 80 երգչախմբային ստեղծագործություն և երգ, հայկական ժողովրդական երգի գործիքավորում և դաշնամուրային որոշ պարեր:
«Սակայն ինչպես նրա ավելի հայտնի հայրենակից Արամ Խաչատրյանն է խոստովանում, Կոմիտասը միայնակ ստեղծեց հայ դասական երաժշտության ավանդույթի հիմքերը: Եվ որպես ժողովրդական երգերի բանահավաք ու գործիքավորող, Հայաստանի համար նա արեց այն, ինչ Բարթոկը՝ Հունգարիայի, պարզ նյութը վերածելով հիասքանչ պոլիֆոնիայի: Այն բանից հետո, երբ Կոմիտասը համերգ ունեցավ Փարիզում, Կլոդ Դեբյուսին հայտարարեց, որ ընդամենը մեկ երգի հիման վրա նա արժանի է ճանաչվել որպես մեծագույն երգահան: Չնայած դրան՝ շատ դասական երաժիշտներ չգիտեն նրա անունը»: