Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի ՖԲ ընկերներ, վերջին ժամանակաշրջանում հետևելով ՖԲ էջերթւմ տեղի ունեցող մարաթոնին՝ քաղաքական և ազգային գետնի վրա տեղի ունեցող գզվռտոցի, որի գագաթնակետը հանդիսացավ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ուղղյալ անհիմն մեղադրանքները, ստիպեցին տկարիս իմ ձայնը բարձրացնելու, ասելու համար, ինչպես 1917թ., երբ Ռուսաստանը բաժանվեց երկու մասի բոլշեվիկների և մենշևիկների, որը տարավ ազգի պառակտման և քայքայման, այնպես էլ մեր օրերի որոշ անհեռապես քաղաքական ոչ թե գործիչներ, այլ՝ ներողություն խոսքիս համար, խեղկատակներ, երկուսի բաժանելով երկրի բնակչությանը, իբրև սևերի և սպիտակների, սեպ խրեցին մեր մեջ, ստեղծելով երկփեղկում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
«Այսպես կոչված քյառթուների և սուպեր մոդեռնիստների, որոնք հպարտությամբ հիացան մարդու անատոմիական կառուցվածքը սխալ հասկացած, ընկալած օրգանափոխությունների պրոպագանդիստներին, տրամադրելով այն հարթակը, որ հնում տրամադրում էին ծերակութականներին, մեծերին․ Սոկրատ, Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն։ Բայց Էլթն Ջոնի օրհնված սահաթը, երբ ոտքը հասավ Դրախտավայր Հայաստան, ամեն բան փոխվեց, մտքի փոխարեն եկավ նստատեղը արժևորվելու, խոսքի փոխարեն՝ բարբաջանքը։ Ահա այս մտադրությունն ինձ ստիպեց երկար լռությունից հետո, բարձրացնել, աղաղակելով անարդարության, ասելու, մի փորձեք խաչելությամբ իմաստավորել քրիստոնեությունը, այլ՝ Հարության խորհրդով․․․»,- գրել է Կոմիտաս սրբազանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։
Նա, մասնավարապես, նշել էր.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: