Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ ապարանյան Նոր տարվան ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով, միջոցառման կազմակերպիչ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասին խոսելով, ասել էր. «Աթոռին բազմելուց հետո ձեզ` իր ապարանցիներին, երբեք չի մոռացել եւ ամեն վայրկյան կանգնած է այստեղ` իր խաչը բարձրացնելով ձեր խաչելության դիմաց, իր եկեղեցին դնելով ամենուր»: Կոմիտաս վարդապետ Հովնանյանի այս խոսքերը մեծ աղմուկ բարձրացրեցին ՖԲ սոցիալական ցանցում: Եվ ահա նա պատասխանում է իր հասցեին հնչող մեղադրանքներին.
«2014թ Հունվար 11-ին, ամեն տարվա նման Ապարանում նշում էին հին տոմարով Նոր Տարին։ Բազմամարդ էր քաղաքի կենտրոնը։ Տարբեր մարզեր իրենց մարզային յուրահատուկ կերակրատեսակներով զարդարել էին տաղավարները, հյուրասիրում էին ներկաներին։ Հաճելի և ուրախ մթնոլորտ էր։ Օրվա մասին իրենց մտորումները հայտնեցին շատերը, խոսք տրվեց նաև տկարիս... Եվ ահա ցավով նկատում եմ, որ խոսքս սխալ ընկալած որոշ վիրավորյալներ, ներքին փրկության համար որոշել են գտնել քավության Նոխազին և այդ դերի ամենահարմար անձը նկատել են ինձ և...
Ցավում եմ, որ հասել ենք այնտեղ, որ ամեն բան ծուռ հայելու միջով ենք նայում և ասվածի էության մեջ մտնելու փոխարեն, հայտնվում ենք կողքին և ամեն մի միտք փորձում ենք աղավաղված ներկայացնել ու այդ կերպ էլ մեկնաբանել։ Երբ ասված խոսքի պատգամը ուղղյալ որոշների, թե պաշտոնի բարձրանալուց հետո մի մոռացեք ներքև նայել, թե ,,նախարար-մինիստր նշանակում է ծառա ազգի և սրբազան երկրի, սակայն ոչ գրպանի,, առանց ընկալելու, հասկանալու և ըմբռնելու ասվածը, այլ պարզապես ցեխնետուքով զբաղվելը, չգիտեմ թե որքանով է բարոյական։ Ցավում եմ, որ ատելությունը այն աստիճան է արմատավորվել մեր որոշ քաղաքացիների մեջ (սակայն ոչ ազգակիցների, որովհետև նրանց էությունը ինձ համար անորոշ է), ամեն բանի մեջ միայն թույն են տեսնում, սակայն չեն կամենում ասվածի խորքը թափանցել։ Հասկանալի է, խոզի բուդի և կոկորդիլոսի չալաղաջների մթնոլորտը, ցավոք, ավելի բան չի կարող ձևավորել...։
Ուշադիր լսեք, պայմանով, որ նախ ատելությունը ձեր միջից վերացրած լինեք, հասկացեք, ըմբռնեք և ապա նոր չարություն սերմանեք... Իսկ եթե շատ եք ուզում իմանալ ով է Կոմիտաս վարդապետը խնդրեմ նաև այս հաղորդումը նայեք և տարածեք, եթե այդքան մտահոգ եք»: