կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 22:15
Քաղաքական

Մոռացված պատերազմի մոռացված զոհերը․ Արմեն Աշոտյան

Մոռացված պատերազմի մոռացված զոհերը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե Հայաստանի գործող հրոսակախմբի, թե միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։

Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։

Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։ 

Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։

Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական և հստակ ամրագրման գերակայությամբ։

Առանց դրա Հարավային Կովկասում կայուն և լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է»։