Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երեկ պոլսահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերը հանդիպել է 400 երիտասարդ լրագրողների և լուսանկարիչների հետ:
Ըստ Ermenihaber-ի՝ հանդիպման ընթացքում Գյուլերը ուսանողներին բացատրել է լուսանկարչի և ֆոտոլրագրողի մասնագիտության տարբերությունը:
«Ես ֆոտոլրագրող եմ: Ես իմ տարիներն անցկացրել եմ ֆոտոլրագրության մեջ: Լուսանկարիչը նկարում է այն, ինչ տեսնում է: Այդ լուսանկարը նա պահում է իրեն կամ նվիրում բարեկամին, իսկ ֆոտոլրագրողն իր ժամանակաշրջանը փոխանցում է այլ դարեր: Մենք դա ենք անում»,- ասել է նա:
Դիմելով ուսանողներին՝ Գյուլերը հարց է ուղղել. «Ուրեմն մեզ ի՞նչ են անվանում»: Ի պատասխան, ուսանողներն ասել են՝ ֆոտոլրագրող:
Լուսանկարների 58 գրքի հեղինակ Արա Գյուլերը նշել է նաև, որ ֆոտոլրագրողը պատասխանատու է նաև լուսանկարներն արխիվացնելու համար: