|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Karar.com» լրատվական կայքի` Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին:
Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարըելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:
Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը: