կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 04:25
Աշխարհ

ԵՄ-ն ցամաքային ուժեր է տեղակայելու Լիբիայում

ԵՄ-ն ցամաքային ուժեր է տեղակայելու Լիբիայում

Եվրամիության երկրները Լիբիա հումանիտար օգնություն փոխադրող շարասյուները պաշտպանելու պատրվակով որոշել են ցամաքային զորքեր տեղակայել այնտեղ` ՄԱԿ–ի հետ համաձայնության գալուց հետո։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հավաստիացրել է, որ խոսքը հումանիտար առաքելության մասին է, այլ ոչ թե ռազմական։

Ավելի վաղ Լիբիայի դեմ կոալիցիայի երկրները հերքում էին ցամաքային ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությունը։

Ներկայումս ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին: Սակայն, չնայած օդային աջակցությանը, Լիբիայի ընդդիմությունը չի կարողանում զգալի հաջողությունների հասնել։ Երկրում ստեղծվել է փակուղային իրավիճակ, երբ հակամարտության երկու կողմերը չեն կարողանում հասնել հաղթանակի։