կարևոր
3280 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 11:55
Քաղաքական

Քննարկման ժամանակ նշվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը

Քննարկման ժամանակ նշվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ։

Սույն քննարկման նպատակն էր բարձրացնել ԵԱՀԿ պետությունների և միջազգային համայնքի իրազեկվածությունը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո #Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, #Հայաստանի և #Արցախի դեմ մինչ օրս շարունակվող ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ։

Վարշավայում քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը՝ ուժի կիրառումը և մարդու իրավունքների նոր խախտումները բացառելու նպատակով։

Միջոցառման մասին ավելին՝ https://bit.ly/3V8hH1c