Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Ռուսական կողմը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ չի դիտարկում։ Մոսկվային այդ մասին ոչ ոք չի հարցրել, և արևմտյան ներկայացուցիչների հայտարարություններն այս հարցում նպատակ ունեն թեժացնել հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ոչ մի տարբերակ չենք կարող դիտարկել։ Ես չգիտեմ, թե ինչ է ասել Մակրոնը, նա իր դերը խաղացել է ոչ այնքան համոզիչ Վաշինգտոնում, բայց Թրամփը, երբ այդ թեման բարձրացվեց մամուլի ասուլիսում, ինչպես ես կարդացի, ասել է, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու որոշումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ, ըստ երևույթին, նկատի ունենալով մեզ ու Ուկրաինային։ Մեզ ոչ ոք այս մասին չի հարցնում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ Էմանուել Մակրոնի մոտեցումը ենթադրում է անհապաղ հրադադար և խաղաղապահ ուժերի տեղակայում, այնուհետև տարածքների, մարդկանց ճակատագրերի և կարգավորման այլ սկզբունքների շուրջ քննարկումներ։