Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իրանի ղեկավարությունը շոկի մեջ է մերձավորարեւելյան իրադարձություններից եւ փորձում է նախօրոք պատրաստվել հնարավոր անկարգություններին Իսլամական Հանրապետությունում:
Այաթոլլաներին ամենաշատն անհանգստացնում են Սիրիայում տեղի ունեցող հուզումները. նրանք վախենում են զոհ դառնալ «դոմինոյի էֆեկտին»:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցներ, վերջին շրջանում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները հապշտապ մեծ գումարներ են փոխանցում արտասահման երեք իրանական բանկերի միջոցով` «Մելլաթ», «Սեպահ» եւ «Սադերատ»: Գումարները փոխանցվում են Թուրքիայում, Թուրքմենստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում եւ Մալայզիայում գտնվող գործընկեր բանկերի հաշիվներին: Այս շաբաթվա սկզբին 180 մլն դոլարի գումար է փոխանցվել իրանցի պաշտոնյաների` թուրքական բանկերում բացված հաշիվներին, եւս 220 մլն դոլար` Մալայզիա եւ Ինդոնեզիա: