կարևոր
4333 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 13:58
Տարածաշրջան

Ալիևը դարձյալ սպառնացել է Իրանին. «Մենք ոչ մեկից չենք վախենում և միշտ պատասխանելու ենք հակաադրբեջանական քայլերին»

Ալիևը դարձյալ սպառնացել է Իրանին. «Մենք ոչ մեկից չենք վախենում և միշտ պատասխանելու ենք հակաադրբեջանական քայլերին»

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ: Այսքան տարի նման իրավիճակ չի եղել, ինչպես այսօր: Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմաններում: Երբեք չի եղել Ադրբեջանի հասցեին ատելությամբ ու սպառնալիքներով լի այսքան հայտարարություններ». այս մասին նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք միշտ արձագանքել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինի դա հայտարարություն, թե գործողություն։ Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ մենք չենք վախենում նրանցից: Մենք կանենք անհնարինը` պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը` այդ թվում նաև Իրանում ապրող ադրբեջանցիները, նրանք մեր ազգի մի մասն են»,- նշել է Ադրբեջանի նախագահը։