կարևոր
6127 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-14 22:21
Քաղաքական

Բացառիկ ձայնագրություն. ի՞նչից են վախենում և ի՞նչն են թաքցնել փորձում ՀՀ իշխանությունները

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը հրապարակել է իր և բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցության ձայնագրությունը, որը աղմկահարույց բացահայտումներ է կատարում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի գործողությունների մասին։

Ձայնագրությունը հրապարակելիս Հոխիկյան նշել է.

«Քանի որ տարբեր մակարդակներով ամեն ինչ արվում է, որ դատարանում չհրապարակվեն հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի վկայությունները Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի մասին, ստիպված եմ դրանք հրապարակել մեդիահարթակներում՝ հասանելի դարձնելու ամբողջ հանրությանը։

Տեսեք, թե ինչից են վախենում Հայաստանի իշխանությունները և ինչն են ամեն կերպ փորձում թաքցնել»։