Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Չե՞ք կարծում, որ Հայաստանում ընդհանրապես պետք է լուծարել ճանապարհային ոստիկանության համակարգը, քանի որ այն միայն լրացուցիչ եւ ահռելի ծախսեր է պահանջում համակարգից»,- շաբաթ օրը Ծաղկաձորում կայացած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցրինք ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Ի պատասխան` վերջինս ասաց, որ այս տարվա վերջին Հայաստանում այլեւս չի լինելու ճանապարհային ոստիկանության ծառայությունը, այսինքն` «գայիշնիկներն» այլեւս չեն պտտվելու փողոցներում:
Համակարգում ծավալվող բարեփոխումների շրջանակներում Հայաստանում ներդրվելու է «պատրուլի» ինստիտուտը (այն արդեն վաղուց շատ արդյունավետորեն գործում է հարեւան Վրաստանում): Բոլոր փողոցներում տեղադրված են լինելու տեսանկարահանող սարքեր, իսկ համապատասխան ծառայությունը էլեկտրոնային քարտեզների միջոցով վերահսկելու է իրավիճակը:
Այս նոր համակարգի ներդրումից հետո ոստիկանն այլեւս չի շփվելու վարորդի հետ: Տուգանքի առաջացման դեպքերում ոստիկանները համապատասխան ծանուցագրերը` տուգանքի չափերով, փակցնելու են ավտոմեքենայի ապակուն, իսկ վարորդն այն մուծելու է բանկային հաշվեհամարին:
Տեխզննման կայանները կենտրոնանալու են մեկ շենքում, շենքը նոր է կառուցվում, այն լինելու է թափանցիկ` ապակիներով: Այնտեղ աշխատելու են հիմնականում բարետես աղջիկներ եւ կանայք, որոնք 5-10 րոպեների ընթացքում սպասարկելու են քաղաքացուն: