ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Սորոսական աղբը շարունակաբար տարածում է յուր գարշահոտ բուրմունքը:
Սակայն հանրային դաշտում իրենց հետ կապված սկանդալները գրեթե ամենօրյա են դարձել:
Էլ Արցախյան պատերազմի ժամանակ լրտեսություն հիշեցնող դեպքերի մասին բացահայտումներ, էլ իշխանական լծակներով ծածկադմփոցիներ, էլ նախկինում ձեռնարկված հակապետական և հակազգային գործողությունների մասին նոր տեղեկություններ, էլ ծեծկռտուքներ, էլ ինչ ասես:
Սույն տրագիկոմեդիան ծավալվում է հատկապես պինդ գլանակաձև մարմինների հետ նկարվելու անհագուրդ մոլուցք ունեցող ճիվաղի շուրջ:
Նրանց պատկանող և իբր մանիպուլյացիաներ բացահայտող տեղեկատվական հարթակները իրենք են հանդիասանում ստի և կեղծիքի տարածման հիմնական աղբյուրներ:
Մեր անհոգ ժամանակներն այլևս անցյալում են: Սխալները ուղղելու դարաշարջանն է մոտենում:
Բոլոր արտասահմանյան ագենտների հակապետական գործունեությունը պետք է դադարեցնել և արգելել»: