կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 13:30
Տնտեսական

Դոլարի «անչափ արտոնությունների» դարաշրջանն ավարտվում է. կանխատեսում են տապալում 2021-ին

Դոլարի «անչափ արտոնությունների» դարաշրջանն ավարտվում է. կանխատեսում են տապալում 2021-ին

Հաջորդ տարի ամերիկյան արժույթը կարող է  35 տոկոսով կորցնել գինը. ըստ yerkir.am-ի` Bloomberg Today-ին ասել է Jackson Institute of Global Affairs –ի գիտաշխատող Սթիվեն Ռոուչը` հավելելով, որ  դոլարի «անչափ արտոնությունների» դարաշրջանն ավարտվում է:

Տնտեսագետի կարծիքով` երկրին սպասվում է բյուջեի դեֆիցիտի աճ, նաև` սպառողական  խնայողությունների նվազում: Ըստ փորձագետի` դրա վրա մեծ ազդեցություն կունենան նախագահ Թրամփի վեճը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և Գերմանիայում ռազմական զորակազմը կրճատելու որոշումը:

2020-ի առաջին եռամսյակում ազգային մաքուր խնայողությունները, որոնք ներառում են  տնային տնտեսությունների, ձեռնարկությունների և պետական հատվածի խնայողությունները, նվազել են  ազգային եկամտի 1,4-ով: Եվ դա 2011-ի վերջից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Ռոուչը նախազգուշացնում է, որ  դոլարի հիմնական սպառնալիքներից մեկը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի` որպես համաշխարհային առաջնորդի դերի թուլացումն է:

«Բավական չէ, որ նա ընտրել է Չինաստանի հետ քայքայիչ, անօգուտ պայքարը,  նաև ներխուժել է միջազգային կազմակերպությունների ու դաշինքների անտառները, որոնք տասնամյակներ շարունակ աջակցել են ամերիկյան ազդեցությանը… Թրամփի թշնամական պահվածքը, կարծես, պայմանավորված է ազգայնականությամբ, սակայն նման հարձակումները միայն թուլացնում են ազգին երկարաժամկետ հեռանկարում»,- «Հասունանում է դոլարի տապալումը» հոդվածում նշում է պարբերականը` հավելելով, որ ԱՄՆ-ը դեռևս ԱՀԿ-ի նման կազմակերպությունների ծառայությունների կարիքն ունի: