|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հունիսի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ի սկզբանե կարելի է համարել չարդարացված միջոց, կվերացվեն առաջիկայում, իսկ օտարերկրյա ներդրումները կհեղեղեն երկիրը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նա ողջունել է իրանցիների դիմադրությունը վերջին 3,5 տարվա ընթացքում Վաշինգտոնի տնտեսական ահաբեկչությանը՝ այն անվանելով աննախադեպ տարածաշրջանի և աշխարհի պատմության մեջ:
Անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ վերջերս արած հայտարարությանը կորոնավիրուսի հետ կապված ապրանքների ներմուծման խոչընդոտները մեղմելու մասին՝ Ռոհանին ընդգծել է, որ դա ԱՄՆ-ի խոստովանությունն է, որ արգելափակվել է իրանական ազգի համար ապրանքների հոսքը, ներառյալ՝ հումանիտար ապրանքները:
«Ամերիկյան իշխանությունները ճանաչեցին այս փաստը միայն այն բանից հետո, երբ Իրանը դարձավ COVID-19-ի դեմ դիմակներ և պատվաստանյութեր արտադրող և արտահանող»,- ասել է Իրանի նախագահը:
Նա շեշտել է, որ, չնայած գնաճին, երկիրն առատ է ապրանքներով, ինչը վկայում է այն մասին, որ տնտեսական պատերազմը չի հասել Իրանի տնտեսությունը ջախջախելու՝ իր նպատակին: