Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է հայաստանցի գործարարների հետ: Թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղյակ չէր, սակայն խոսեց այն հայտարարության մասին, թե այն գործարարները, ովքեր խոշոր ներդրումներ կանեն երկրում արտադրությունը զարգացնելու համար, 3-5 տարով կազատվեն շահութահարկից:
Ըստ պատգամավորի` այս հայտարարությունը կարճ ժամանակ անց իրավական փաստաթղթի նախագծի տեսքով կներկայացվի Ազգային ժողով` հաշվի առնելով տնտեսության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը:
Իսկ կապված այն հարցի հետ, թե ներկայումս մեր երկրում գնաճը մեծ թափով բարձրանում է, դրամն արժեզրկվում է, արդյո՞ք այս վիճակը Հայաստանին դեֆոլտի առջեւ չի կանգնեցի, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ մենք հեռու ենք դեֆոլտի համար համապատասխան տնտեսական զարգացումների աստիճանից: