Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս «Առավոտը» ահազանգ ստացավ, որ թուրքական սերիալներից մեկում՝ «Разбивающая сердца»՝ 32-րդ սերիայում նկարահանվել է մեր անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին գրում է Aravot.am-ը և հավելում. «Ընդ որում, ուշագրավ է, որ սերիալում մատուցվում է, իբր Ջիվան Գասպարյանը նվագում է թուրքական «Սարի գելին» երգը: Դա մեզ շատ հայտնի «Սարի աղջիկ» երգն է, որի շուրջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեր հարեւանները փորձում են ամեն կերպ այն ներկայացնել որպես թուրքական ծագում ունեցող երգ»:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ թուրքական հիշյալ սերիալում օգտագործված են կադրեր՝ 2013թ-ին Կ. Պոլսում Ջիվան Գասպարյանի և Թուրքիայում հայտնի երգիչ Յավուզ Բինգյոլի մասնակցությամբ համերգից, որտեղ Գասպարյանի նվագակցությամբ Բինգոլը կատարում է նաև «Սարի աղջիկ» երգի թուրքական տարբերակը (Սարը գելին):
Սերիալում Ջիվան Գասպարյանի «մասնակցության» վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ դուդուկահարից, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:
Ստորև ներկայացնում ենք այդ համարգից մի հատված: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թուրքիայում հայտնի երգիչ Բինգոլը Ջիվան Գասպարյանի մեկ այլ կատարումից հետո մոտենում և համբուրում վարպետի ձեռքը: