Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Կինոռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմը պատմում է Արցախյան հերոսամարտի մասին, դեպքերն ընթանում են մեկ գյուղում ու միաժամանակ:
«Ֆիլմը երեք պատանիների մասին է: Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, պատերազմի հետևանքները կրում ես քեզ վրա, քանի որ պատերազմի շունչն օդում է: Ֆիլմի ավարտն էլ խորհրդանշում է չավարտված պատերազմը` հիմա էլ դեռ կրակում են: Ես ապրել եմ այդ տարիները, իմ մանկությունն անցել է գորշ գույներով, դրա համար էլ ես ինձ իրավունք եմ վերապահել պատմել դրա մասին»,-ասաց Ավետիսյան` հավելելով, որ ցանկացել է, որ հանդիսատեսը հասկան` մինչ օրս կրում ենք պատերազմի հետևանքը` անկախ նրանից` ապրում ենք Փարիզում, թե` Երևանում:
Կինոռեժիսորի հավաստմամբ` ֆիլմն իրականում խաղաղության մասին է. «Ես պատմում եմ պատերազմի մասին, բայց քարոզում խաղաղություն: Ինձ համար կարևոր է նկարահանել ազնիվ կինո: Ես անցել եմ այդ ամենի միջով, պատկերացնո՞ւմ եք` մարդ, ով նայում է դրոշին և հուզվում»:
Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսում է նոր ֆիլմ նկարահանե` կրկին Ղարաբաղի մասին /«Վերջին բնակիչը»/: