|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեկ Հանոյ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում, 11-ժամյա թռիչքից հետո, Ուկրաինայի ԱԳՆ բաժիններից մեկի ղեկավար Վլադիմիր Կոնովալովն սկսել է վիրավորել ինքնաթիռի անձնակազմին ու խոստացել է պատժել ուղեկցորդներին:
Ուղեկցորդուհի Իրինա Շչերբակովան փորձել է հանգստացնել մոլեգնած տղամարդուն, սակայն, ի պատասխան, նոր սպառնալիքներ է լսել:
Ինքնաթիռից դուրս գալիս դիվանագետն այնպես ուժգին է հարվածել ուղեկցորդուհուն, որ նա վնասել է ուսի ջլերը:
Կոնովալովին կարողացել են հանդարտեցնել միայն «Շերեմետեւո» օդանավակայանի ՆԳ աշխատակիցները: