Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ազգությամբ հնդկուհի ուղեկցորդուհին, ով աշխատել է «Air Canada»-ի համար, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ 250.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ կոկաին Բրիտանիա ներմուծելու համար:
Մանդիփ Շահին օգտվել է թույլ անվտանգությունից և 4 կիլո կոկաին բարձրացրել ինքնաթիռ իր ճամպրուկով, քանի որ քիչ է եղել հավանականությունը, որ «Air Canada»-ի անձնակազմին կենթարկեին թմրանյութերի ստուգումների:
«Heathrow» օդանավակայան հասնելուց հետո նա գնացել է հյուրանոց և հանձնել ապրանքը իր դպրոցական ընկերներ Սայմոն Հովարդ-Հարվուդին և Բալջինդեր Նիջարին:
Իր ձերբկալամուցի հետո Շահին փորձել է արդարանալ՝ ասելով, որ իրեն օգտագործել են և նա զոհ է: Նա ասել է, որ տեղյակ չի եղել, որ իր ճամպրուկում թմրանյութ է եղել, սակայն դատարանը նրան միևնույնն է մեղավոր է ճանաչել:
Նրա գործընկերները ընդունել են իրենց մեղքը և դատապարտվել ինը և 12 տարվա ազատազրկման: