|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուսթաֆան:
«Դա շատ բարդ իրավիճակ է, այստեղ կա մի քանի գործոն: Մի կողմից` ԱՄՆ-ը ձգտում է հեռացնել Թուրքիային Ռուսաստանից և վերադարձնել իր ազդեցության գոտի»,- ասել է դիվանագետը:
Բացի դրանից, ըստ Մուսթաֆայի, Թրամփն այդ որոշմամբ փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ ցանկացած դեպքում ԱՄՆ-ի հեռանալը բխում է Սիրիայի ազգային շահերից: