Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմական վավերագրությամբ հետաքրքրված ընթերցողն այսօրվանից ևս մի ընտրության հնարավորություն ստացավ: Հրատարակվել է Գոհար Ռշտունու «Հայ արքայազն. Մանուկ Բեյ» գիրքը:
Հեղինակի տեղեկացրեց, որ գիրքը գեղարվեստականացված վավերագրություն է, որ անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններին և 1806-1812թթ. Բալկանյան պատերազմին: Պատմական անցքերը ներկայացված են միաժամանակ և թուրքական սուլթանի, և ռուսական ցարի անսահման վստահությունը վայելող Մանուկ Բեյի գործունեության հենքով:
***
Առաջին հայ դիվանագետը Միրզայան Մանուկ Բեյն էր (1769-1817): Նա օսմանյան դանուբյան զորքի հրամանատար էր, հետո նաև մեծ եպարքոս Մուստաֆա փաշա Բայրաքդարի խորհրդականը:
1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրան է լիազորվել հաշտության բանակցություններ վարել ռուսների հետ: Մեծ դիվանագետի շնորհիվ են կայացել ռուս-թուրքական հաշտության բանակցությունները, որի արդյունքում 1812-ին կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, որով և ձախողվել են այս երկու պետություններին պատերազմի մեջ ներքաշելու` Նապոլեոն Բոնապարտի ծրագրերը:
Օսմանյան տերությանը մատուցած ծառայությունների համար Միրզայան Մանուկ Բեյին Սուլթանը շնորհել է Մոլդովայի իշխանի տիտղոս և նշանակել պալատի դրագոմանի (դիվանագիտական թարգման՝ արտաքին գործոց նախարարի օգնական) պաշտոնում: