Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կկանչվի ՌԴ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-24-ի եթերում:
Նրա խոսքով` պատճառը ուկրաինական կողմի սադրիչ և ագրեսիվ գործողություններն են:
Նա նաև ասել է, որ Արևմտյան երկրները, որոնք ազդեցություն ունեն Ուկրաինայի վրա, պետք է Կիևին ազդաշնշան ուղարկեն` ՌԴ-ի դեմ սադրիչ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: